Օդաչուների գործով ռուս–տաջիկական հարբերություններում լարվածությունը պահպանվում է
Ռուսաստանի ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ նախարարությունը նոյեմբերի 14-ին կանչել է Տաջիկստանի դեսպան Աբդուլմադժիդ Դոստիևին՝ հերթական անգամ քննարկելու ձերբակալված ռուս օդաչուների ճակատագիրը։
Մինչդեռ, Տաջիկստանի դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել «Rolkan Investments Ltd» ավիաընկերության ղեկավար Սերգեյ Պոլույանովի նկատմամբ։ BBC.ru փոխանցմամբ՝ նրան նույն մեղադրանքն են ներկայացրել, ինչ Վլադիմիր Սադովնիչեմին և Ալեքսեյ Ռուդենկոյին` սահմանի խախտում, մաքսանենգություն և միջազգային թռիչքների կանոնների խախտում:
ՌԴ–ում Տաջիկստանի դեսպանը խոստացել է ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացնել հանրապետության ղեկավարին՝ վստահություն հայտնելով, որ այս հարցում կողմերի համար ընդունելի որոշում կկայացվի: