Քաղաքական

15.04.2024 15:00


«Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» որոշմամբ Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատական հայցեր է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկվում է Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։

«Մայր Հայաստանի» համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Պահանջն է ներկայացվել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:

Այս խորագրի վերջին նյութերը