«BBC»–ն տեղեկացնում է, որ միայն վերջին մի քանի օրերի ընթացքում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և նրա հակառակորդների բախումների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ քաղաքացի։
Սիրիացի ակտիվիստների տվյալներով՝ երկրի հարավում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմն անցած զինվորականների և անվտանգության աշխատակիցների միջև։ Այդ տեղեկությունների համաձայն՝ զոհվել է կառավարական զորքերի 20 ծառայող։
Սիրիական վարչակարգի հակառակորդների համակարգող հանձնաժողովը նույնպես հաղորդել է, որ երկուշաբթի օրը սպանվել է 51 խաղաղ քաղաքացի, այդ թվում 21–ը՝ Դերաա քաղաքում, իսկ 13–ը Հոմսում։
Սիրիայում զոհերի թիվն օրեցօր ավելանում է