Լրահոս

15.04.2024 14:02

Ատրճանակի սպառնալիքով սուպերմարկետի աշխատակցից վերցրել է գարեջուրն ու ծխախոտը և հեռացել

Ատրճանակի սպառնալիքով սուպերմարկետի աշխատակցից վերցրել է գարեջուրն ու ծխախոտը և հեռացել

Ապրիլի 14-ին՝ ժամը 22:22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է 28-ամյա երիտասարդը:

Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։