Փաշինյանի ղեկավարության օրոք Հայաստանն ազատ անկման մեջ է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Բրյուսելի հանդիպումը խայտառակ ֆիասկո էր և խայտառակ ձախողում: Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Կառավարության ղեկավարն ու չորս շատ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն հանդիպում և չեն քննարկում միայն ԱՄՆ-ի կողմից տարեկան 15 միլիոնի և Եվրոպայի կողմից տարեկան 70-ից էլ քիչ միլիոնի տրամադրումը, այն դեպքում երբ երեք տարի առաջարկվել էր 2,6 միլիարդ եվրո: Շատ կարևոր էր նաև քաղաքական հայտարարությունը: Այս իշխանությունները, որ խոսում են Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու, ընդլայնելու մասին, Եվրոպան պարզ ցույց տվեց, որ սա է կարմիր գիծը»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Կառավարության կատարողականին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ բուն կատարողականի մասին Փաշինյանի զեկույցի մեջ չլսեցին: Նրա խոսքով՝ ուղերձներից մեկն էր այն, որ Փաշինյանն ասաց՝ Արցախի հարցն ուժային կենտրոնները դիտարկում էին, որ Հայաստանի վրա վզկապ անցկացնեն և Ղարաբաղի հարցն արտածին է:
«Նման բան ես հիշում եմ 1988թ․ Լիգաչովն էր ասում և դրանից հետևություն, եթե Արցախի հարցն ուղղակի «պովոդոկ» էր, ըստ Փաշինյանի, որպեսզի Հայաստանն անկախությունից զրկեն, դե Փաշինյանն էլ ամեն բան արեց, որ այդ «պովոդոկից» զրկվի: Փաշինյանի քաղաքականությունն, իր խոսքերով, ուղղված էր Արցախը զոհելուն, որ փրկի Հայաստանը, բայց մենք տեսնում ենք՝ Արցախը զոհելուց հետո ինչ՝ էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել: Փաշինյանն իր պարտվողական քաղաքականությունը փորձում էր հրամցնել որպես միակ ռեալ պոլիտիկ, որով հնարավոր է Հայաստանը փրկել, այն դեպքում երբ իր ղեկավարման օրոք Հայաստանն ազատ անկման մեջ է և պետականության կորուստը, ցավոք սրտի, այլընտրանք է»,-ընդգծեց պատգամավորը: