Լրահոս

15.11.2011 10:38


Գործարարը ոստիկանություն չի դիմել, բայց կդիմի

Գործարարը ոստիկանություն չի դիմել, բայց կդիմի

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ լրատվամիջոցներին ասել էր, որ ս/թ նոյեմբերի 14-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է իրեն, և ինքը պատրաստվում է դիմել ոստիկանություն:

Մինչև այսօր առավոտ, սակայն, ինչպես «7օր»–ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Սիլվա Համբարձումյանը դեռևս որևէ դիմում չէր ներկայացրել։

«7օր»–ը կրկին կապ է հաստատել Սիլվա Համբարձումյանի հետ, ով ասել է, որ սպասում է իր փաստաբանին, և մոտ ժամը 11։00–ին իրենք արդեն կգնան ոստիկանություն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործողությունների կապակցությամբ համապատասխան դիմումը կներկայացնեն։

–Նահանջելու տեղ չկա,–պնդել էՍիլվա Համբարձումյանը՝ ավելացնելով, թե հաշտեցման համաձայնագիր կկնքի միայն այն պարագայում, եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրենից հրապարակային ներողություն խնդրի։

Գործարարը կատարավածի առնչությամբ ակնկալում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությունը։ Այսօր «7օր»–ը համապատասխան հարցմամբ գրավոր դիմել է նախագահի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու ՀՀ նախագահը Սյունիքի մարզպետի գործողությունների կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը