ԱՄՆ–ը օրինական չի ճանաչել Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունները
«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, թե Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրությունները օրինական չեն։
Նոյեմբերի 13–ին Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են անցկացվել։ 11 թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ չի ստացել։ Երկրորդ փուլ են դուրս եկել ԱԻ նախարար Անատոլի Բիբիլովը և կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևան՝ հավաքելով ձայների համապատասխանաբար 25,44%–ը և 25,37%–ը։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 27–ին։
«ԱՄՆ–ը չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունների և հանրավքեի օրինականությունն ու արդյունքները։ Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքիշխանությունը միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակներում»,–ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թոները։