Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Արդանիշում (Գեղարքունիքի մարզ) դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ ԹորոսյանըSputnik Արմենիային հայտնեց, որ վթարի հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթար է տեղի ունեցել նաև երեկ` ապրիլի 12–ին։ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15:25-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Արդանիշում (Գեղարքունիքի մարզ) դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ վթարի հետևանքով երկու զինծառայողներ ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթար է տեղի ունեցել նաև երեկ` ապրիլի 12–ին։ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15:25-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։