ՔՊ սկանդալային դրամահավաքը ներառվել է միջազգային զեկույցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքների ընթացքում կասկածելի եղանակներով կատարված հանգանակությունների թեման չի վրիպել միջազգային կազմակերպությունների տեսադաշտից։ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում անդրադարձել է ՔՊ կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը՝ նշելով․ «Թեև հեղափոխության ամենահայտնի ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից և օլիգարխներից, 2023 թվականին այս ճակատում շրջադարձի մտահոգիչ նշաններ են նկատվել։ Մասնավորապես, երկու առանձին զեկույցներ լույս են սփռում «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա»:
Միջազգային կազմակերպությունը մտահոգիչ է համարում այն, որ իրավապահ մարմինները քննությունից հետո քրեական գործ չեն հարուցել սկանդալային բացահայտումների կապակցությամբ, իսկ Փաշինյանն էլ հայտարարել է, թե իր կուսակցությունը որևէ օրենք չի խախտել:
Հիշեցնենք՝ 30․01․2024թ․ infocom.am-ը հրապարակեց հետաքննություն, թե ինչպես Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կազմակերպած՝ 2023թ․ հուլիսի 31-ի դրամահավաքի ժամանակ հանգանակված 506,5 մլն դրամիշուրջ 90 տոկոսը հավաքվել է 1-2,5 մլն դրամ «նվիրատվություններից»։ Կայքի լրագրողները կապ էին հաստատել «նվիրատուների» հետ և պարզել, որ նրանք տեղյակ չէին նվիրատվությունից, գումար չեն փոխանցել։
Հետաքննությունը պարզել էր՝ մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։
Մյուսը վերաբերում է «Սիվիլնեթ»-ի՝ 07․03․2024թ․ հրապարակած հետաքննությանը«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։
Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած անձինք տեղյակ չեն այդ մասին։
ՔՊ սկանդալային դրամահավաքը ներառվել է միջազգային զեկույցում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքների ընթացքում կասկածելի եղանակներով կատարված հանգանակությունների թեման չի վրիպել միջազգային կազմակերպությունների տեսադաշտից։ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում անդրադարձել է ՔՊ կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը՝ նշելով․ «Թեև հեղափոխության ամենահայտնի ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից և օլիգարխներից, 2023 թվականին այս ճակատում շրջադարձի մտահոգիչ նշաններ են նկատվել։ Մասնավորապես, երկու առանձին զեկույցներ լույս են սփռում «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա»:
Միջազգային կազմակերպությունը մտահոգիչ է համարում այն, որ իրավապահ մարմինները քննությունից հետո քրեական գործ չեն հարուցել սկանդալային բացահայտումների կապակցությամբ, իսկ Փաշինյանն էլ հայտարարել է, թե իր կուսակցությունը որևէ օրենք չի խախտել:
Հիշեցնենք՝ 30․01․2024թ․ infocom.am-ը հրապարակեց հետաքննություն, թե ինչպես Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կազմակերպած՝ 2023թ․ հուլիսի 31-ի դրամահավաքի ժամանակ հանգանակված 506,5 մլն դրամի շուրջ 90 տոկոսը հավաքվել է 1-2,5 մլն դրամ «նվիրատվություններից»։ Կայքի լրագրողները կապ էին հաստատել «նվիրատուների» հետ և պարզել, որ նրանք տեղյակ չէին նվիրատվությունից, գումար չեն փոխանցել։
Հետաքննությունը պարզել էր՝ մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։
Մյուսը վերաբերում է «Սիվիլնեթ»-ի՝ 07․03․2024թ․ հրապարակած հետաքննությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։
Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած անձինք տեղյակ չեն այդ մասին։
Freedom House-ի զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Աղբյուրը՝ yerevan.today