ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում կայունացմանը. Լավրով (տեսանյութ)
ԱՄՆ-ն ու նրա արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս մասին Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջանները, խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին և ցանկանում են թույլ չտալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը,-ասաց նախարարը,-ԱՄՆ-ն ակտիվ է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր են ստեղծվում»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, սակայն նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը։ Նա համոզված է, որ ռազմավարական առումով արեւմտյան գիծը դատապարտված է ձախողման։