Մեկնաբանություն

12.04.2024 16:55


Ինչու է թրաշված/անթրաշ Տիգրան Ավինյանը չզեկուցվող դարձնում կասկածելի հարցերը

Ինչու է թրաշված/անթրաշ Տիգրան Ավինյանը չզեկուցվող դարձնում կասկածելի հարցերը

Տիգրան Ավինյանի վրա «թավշյա հեղափոխությունը» վրա եկավ։ Նա դարձավ «հեղափոխական» օլիգարխ, ավելի պարզ լեզվով ասած՝ հարստացավ։ Այնքան հարստացավ, որ շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց։ Ճիշտ է, փողն ուրիշների անունով էր մուտք անում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ–ի հիմնադրամ, բայց դրանք «մանր» հարցեր են։ Կարևորն այն է, որ Ավինյանը փող ունի։ Ու քանի որ փողը փող է բերում, նա ուզում է ծախսած փողը հանել։ Քաղաքապետի պաշտոնը նրան այդ հնարավորությունը տալիս է։

Ու որպեսզի փող հանելու գործընթացը շատ աղմկոտ չստացվի, ինքը որոշել է, որ փողաբեր ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող հարցերը պետք է հանրության սեփականությունը չդառնան։ Նա փոխառել է Նիկոլ Փաշինյանի մեթոդը։ Երևանի ավագանու նիստերի ժամանակ փողաբեր ու փող քերող հարցերը դարձրել է չզեկուցվող։ Այսինքն՝ այնպես է արել, որ հարցերը շըփ–թըփ քվեարկվեն ու ծածկադմփոց արվեն վիճահարույց թեմաները։

Տիգրան Ավինյանը շինթուլյտվությունների և փողաբեր այլ հարցերի քննարկումները տեղափոխել է հանձնաժողովներ, որոնք հիմնականում չեն լուսաբանվում։ Նույն այդ հարցերը նա ավագանու նիստերի ժամանակ չի ուզում զեկուցել, քանզի զեկույցի ժամանակ կլինեն հարցեր, կհնչեն ելույթներ, երևանցիները կտեղեկանան, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ տխրահռչակ Ալեն Սիմոնյանի քավորը, ըստ մամուլի տեղեկությունների, Երևանի Բաղրամյան 37 հասցեում 18–հարկանի շենքի կառուցման թույլտվություն ստանում (սրանից առաջ Ավինյանը շինթույլտվություն էր տվել «հեղափոխականների» սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին)։ Եվ դա այն դեպքում, երբ այդ հատվածում մետրոյի գիծն է անցնում և այդ շինարարությունն, ըստ փորձագետների, անվտանգության և սեյսմակայունության հետ կապված խնդիրներ է ունենալու։

Ավինյանը նմանատիպ այլ հարցերը չզեկուցվող է դարձնում, որպեսզի աղմուկից խուսափի։ Երևանի ավագանու ապրիլի 16–ի նիստի ժամանակ էլ հիմնականում չզեկուցվող հարցեր են ներառված, ինչը նշանակում է, որ ուզում են ավագանու նիստերը վերածել կնոպկա սեղմելու գործընթացի։ ՔՊԿ–ն հենց դրա համար էլ կուլիսային գործարքի գնաց, անասնագողություն իրականացրեց, որպեսզի նիստերի քվորումն ապահովի և «ասեք, կանենքի» շրջանակներում Երևանի թալանով զբաղվի։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Տիգրան Ավինյանը «հեղափոխությունից» հետո պարբերաբար թրաշվում է՝ թրաշամանուկից վերածվելով անթրաշամանուկի և հակառակը։ Ինքն այդպիսով շուստրիաբար ուզում է Նիկոլի պես չերևալ՝ «Տեսեք, ես անթրաշների պես չեմ» թեմայով։ Բայց դե թրաշով, թե առանց թրաշ սրանք նույն բանն են անում՝ մտել են պետական ու տեղական բյուջեի մեջ ու անխնա մսխում են հանրային ֆինանսները՝ հաղթահարելով աղքատությունն իրենց գրպաններում։

Այս խորագրի վերջին նյութերը