ԱԱԾ-ն տեղում է. փոխտնօրենը պատմել է` ինչ վիճակ է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում
Ուժեղացված հսկողություն չկա, դպրոցում մի քանի ոստիկաններ են և ԱԱԾ աշխատակիցներ, որոնք ստուգումներ են իրականացրել։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մեզ հետ զրույցում փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը հայտնեց, որ իրենց դպրոցում իբրև թե նախատեսվող ահաբեկչության մասին տեղեկացել է կեսգիշերին մոտ՝ նախկին աշակերտներից մեկից։ Անմիջապես հաղորդագրություն է ուղարկել տնօրենին։
«Առավոտյան 7։20 տնօրենն ասաց, որ արդեն դիմել են և՛ ոստիկանություն, և՛ ԱԱԾ։ Ժամանակին բոլորս եկել ենք դպրոց, սկզբում երեխաները մեծ հոսքով գալիս էին, հետո սկսվեց խուճապ, ծնողներից շատերը եկան, երեխաներին տարան»։
Նրա խոսքով՝ դպրոցում մնացած երեխաների հետ փորձել են դասերը կազմակերպել բնականոն՝ դասացուցակին համապատասխան։