Լրահոս

30.04.2009 19:11


Նախկին ոստիկանապետի պարզաբանումները ԱԺ հանձնաժողովում

Նախկին ոստիկանապետի պարզաբանումները ԱԺ հանձնաժողովում

Խորհրդարանում կայացել է 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նիստը։ Այդտեղ իր պարզաբանումներն է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ցուցարարների վրա կրակելու կամ հրազեն կիրառելու հրամանն ո՞վ է տվել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, որ հրազեն կիրառելու  հրաման չեն տվել ո՛չ ինքը, ո՛չ էլ հանրապետության նախկին նախագահը։ Եվ ընդհանրապես, նպատակային կրակ չի արձակվել՝ բացառությամբ մեկ նշանառուի կողմից։

 

Այս խորագրի վերջին նյութերը