Լրահոս

12.04.2024 19:11

Ուրարտական խեցեղեն ու ֆալոսներ են հայտնաբերվել Ախթամիրում

Ուրարտական խեցեղեն ու ֆալոսներ են հայտնաբերվել Ախթամիրում

«Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում հնագիտական աշխատանքներ են ընթանում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետները պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ հայտնաբերել են ութ ֆալոս, երկու ուրարտական խեցեղեն և բազմաթիվ այլ խեցեղենի բեկորներ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օրեր առաջ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել էին ապօրինի հողաքանդման հերթական դեպքը։ Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել էր մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով թվագրվող 6 քարե ֆալոսատիպ կոթող։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպտակով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։