Լրահոս

12.04.2024 10:53


Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան

Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան

Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում՝ ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։

Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ «խախտվածի» համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։

Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում։ Կարծում եմ՝ այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։ Ո՞ր երկրների՝ շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը