Չինաստանում «անօրինական լրագրության» դեմ պայքար է սկսվել
Չինաստանի իշխանություններն ապօրինի ԶԼՄ–ի ու «կեղծ» լրագրողների դեմ պայքար են սկսել։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Չինաստանի մամուլի գլխավոր վարչակազմը հայտարարել է, որ երկրում շարունակում են հայտնվել նորանոր շինծու լրագրողներ ու նորություններ, ինչը «վատ է անդրադառնում սոցիալական հարմոնիայի ու կայունության վրա»։ «Ապօրինի լրագրողները», ըստ չինական իշխանությունների, ինտերնետ–մեդիայի այն աշխատակիցներն են, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ԶԼՄ–ում աշխատելու համար։
Օրինակ՝ արգելվում է բլոգներում տեղադրված չհիմնավորված տեղեկատվության հիման վրա ինչ-որ նյութեր կամ հոդվածներ հրապարակելը։ Հոկտեմբերից սկսած նույնիսկ սկսել են ձերբակալել այն մարդկանց, ովքեր մեղադրվում են սուտ ու անհիմն տեղեկատվություն տարածելու համար։
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ համացանցում հայտնվող անհիմն ասեկոսեները լուրջ վտանգներով են հղի։ Օրինակ՝ սեպտեմբերին հարյուրավոր մարդիկ Չինաստանի հարավում գտնվող ոստիկանության շենքը քարուքանդ արեցին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանները երեխա են սպանել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին, Չինաստանի կառավարությունը հայտարարել էր սոցիալական կայքերի վերահսկումը խստացնելու մասին։