Լրահոս

11.04.2024 11:56

Ալավերդի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի դի

Ալավերդի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի դի

Ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ալավերդի համայնքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած դեռահասի մարմին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։