Լրահոս

10.04.2024 17:39

Անօդաչու թռչող սարքի միջոցով փորձ է արվել արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ

Անօդաչու թռչող սարքի միջոցով փորձ է արվել արգելված իրեր փոխանցել «Սևան» ՔԿՀ

Հ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 9-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, իրականացրել են հիմնարկի արտաքին տարածքի զննություն։

Տեղազննության արդյունքում երկու դիտաշտարակների միջնամասից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքով նետված փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ։

Փաթեթում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 35 հատ լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ։ Բացի այդ՝ փաթեթում հայտնաբերվել են 7,3 գրամ քաշով, բաց դարչնագույն, փխրուն զանգվածներ, 11,3 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման և 18,4 գրամ քաշով, կանեփանման, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։