Լրահոս

10.04.2024 16:32

Այրել էր ավտոպահեստամասերի խանութ-սրահը՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս

Այրել էր ավտոպահեստամասերի խանութ-սրահը՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս

Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում:

Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

«Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի մի մասը՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։