Փաշինյանը մի ելք ունի․ այն մուրճը, որ 21 թվին բռնել էր՝ մի հատ տա իրա գլխին և հեռանա․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Մարդը բացահայտ հայ ժողովրդին ասում է․ Ժողովուրդ ջան, ես որևէ բանով երաշխիք Ձեզ չեմ տալու, Ձեր գլուխը պահեք. Զիջեք, ամեն ինչ զիջեք։ Ինքը մենակ Կոնդի իր դաչեն պատրաստ չի զիջել, մնացած ամեն ինչ պատրաստ է զիջել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱԺ ելույթին։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մի ելք ունի. «Այն մուրճը, որ 2021 թվականին բռնել էր՝ մի հատ տա իրա գլխին և հեռանա։ Ուրիշ որևէ բան չկա, էսպես ասեմ, որևէ տրամաբանված պատասխան, մեկնաբանություն չկա»։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը խոսելով Հայաստանի իրական տարածքի մասին, եթե նկատի ունի ներկայիս Հայաստանի տարածքը, ապա նա ճիգ անգամ չի թափում նույնիսկ «այդ իրական Հայաստանի» օկուպացված տարածքները վերադարձնել։ «Իրա պատկերացրած իրական Հայաստանի էդ բրոնզ՝ հետևը սև քարտեզը, որ թղթապանակում ման ա տալիս, էդ քարտեզի մի մասն օկուպացված ա։ Անգամ դրա համար ճիգ չի թափում։ Մենակ բայղուշություն ա անում»,-նշեց Գեղամ Մանուկյանը։ Նա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին որևէ քաղաքական, պատմական, փաստական բացատրություն, մեկնաբանություն տալն անիմաստ է համարում։
Անդրադառնալով ԱԺ-ի երեկվա փակ նիստին, Գեղամ Մանուկյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզ ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովում սահմանազատումը Տավուշից սկսելու հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել։ «Որևէ որոշում չկա, բայց էս մարդն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում ա։ Ադրբեջանը չի անելու ոչ մի բան, եթե անգամ ցանկանա ոչինչ չի անելու, որովետև Ադրբեջանի դիմացը նստած են Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը։ Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած»,-ասաց Գեղամ Մանուկյանը ։ Նա բառացի մեջբերեց Աարատ Միրզոյանի խոսքերը, որ երեկ ասել է փակ նիստում․ «Մարդն էնքան վախեցած է, որ բառացի ասում է․ պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա։ Եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։ էդ մարդը կարո՞ղ ա բանակցի։ Նիկոլ Փաշինյանը կարա՞ բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում ա։ Կարա՞ բանակցի։ Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարա՞ բանակցի։ Ամեն քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքը թիկունքը քորող մարդը կարա՞ բանակցի»,-նշեց Գեղամ Մանուկյանը: