Լրահոս

10.04.2024 13:40

69-ամյա քաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա տղամարդ

69-ամյա քաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա տղամարդ

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 9-ին ժամը 8.09-ին Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 69-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ներկայացվել Ավան գյուղի բնակիչ 63 տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

69-ամյա տղամարդու մահվան պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։