Քաղաքական

10.04.2024 10:18


Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին

Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ. Իրանի ԱԳՆ-ն՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին հարցին, ասել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։

Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցությունը կարեւոր է խաղաղության եւ կայունության հաստատման համար։

«Այդ իսկ պատճառով կարևոր է օգտագործել տարածաշրջանային ձևաչափերի հնարավորությունները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը։

Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել համագործակցությունը փոխշահավետ հիմքի վրա»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը