Փաշինյանը մինչև վերջին հայը պայքարում է Մոսկվայի դեմ ու հանուն իր անձնական շահերի
Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը և Ուրսուլան կապվեցին Ալիևի հետ։ Հավաստիացրեցին, որ Բաքվի դեմ չեն, համաձայնեցրեցին եռակողմ հանդիպման օրակարգն ու անցան գործի։
Ալիևը շատ լավ գիտեր, որ Փաշինյանի հետ նրանց հանդիպումն Ադրբեջանի դեմ չէր, բայց ձև էր բռնել, թե, իբր, մտահոգված է և դեմ է այդ հանդիպմանը։ Այդ ձև բռնելը Մոսկվայի աչքերում բարձրանալու համար էր։
Ալիևը լավ գիտի, որ Արևմուտքը չի կարող և խնդիր չունի Հայաստանի կողմից պայքարել Ադրբեջանի դեմ։ Արևմուտքի կռիվը Ռուսաստանի ու Իրանի դեմ է։ Ուկրաինական ճակատում պարտությունն Արևմուտքին ստիպում է նոր ճակատներ բացել Ռուսաստանի դեմ։ Վրաստանը չհամաձայնեց այդ դերին, իսկ Փաշինյանը համաձայնեց։
Ալիևը գիտի, որ Երևանի հակառուսական քայլերից առաջին հերթին ինքն է օգտվելու։ Դրա համար էլ ուրախությունից պար է գալիս։ Ալիևը սպասում է հայ–ռուսական կապերի վատացման անդառնալիության կետին, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծում իրականացնի Երևանում։ Նիկոլը շատ լավ գիտի այդ մասին, բայց Արևմուտքի հետ պայմանավորվել է, որ պատրաստ է լինելու ռուսների դեմ կռիվ տալ մինչև վերջին հայը։
Արևմուտքը հայերի դեմ բան չունի, բայց հանուն ՌԴ–ի դեմ քայլերի չի նկատի, որ մի ամբողջ ժողովուրդ և պետություն հայտնվում են զոհասեղանին։ Ֆրանսիան կլացի, Ուրսուլան կհեկեկա, ԱՄՆ–ը լրջորեն կմտահոգվի, բայց ոչ ավելին։
Փաշինյանի համար Հայաստանն այլևս գոյություն չունի։ Ինքը գիտի, թե ինչ է արել ու իր կաշվի փրկության հարցն է լուծում։ Ուզում է փախնելու տեղ ունենալ։ Դրա համար էլ դարձել է տնաբույծ Զելենսկի և պատրաստվում է Նավալնու կնոջ կարգավիճակին։

Պետրոս Ալեքսանյան