Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսել վերջից․Օհանյան (տեսանյութ)
Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսել վերջից: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այդ գործընթացը լավագույն հաջորդականություն ունի. «Այդ հաջորդականության մեջ երեք կետ պետք է ընդգծել: Առաջինը, երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ իրենք դառնում են հարևան պետություններ և պատրաստակամ են խաղաղ ապրելու: Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, գործողությունները, հայտարարությունները, չեն խոսում այն մասին, որ իրենք ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել:
Դրանից բացի, իրենք գալիս են համաձայնության, ստորագրվում է համաձայնագիր, երկրորդը, իրականացվում է սահմանազատում: Դա իրականացնում են համապատասխան քարտեզների միջոցով: Ինչու է այդ գործընթացն սկսվում հենց Տավուշից: Սա կարող է մի քանի մեկնաբանություն ունենալ: տեսնելով, որ միջանցքի հարցում կարող է հաջողություն չունենան, հաջորդ կետը, որ կարող են օղակը սեղմել ՀՀ-ի շուրջը, տիրապետելն է ռազմավարական կարևոր ճանապարհներին, այդ թվում միջպետական, և մեզ դրանով կտրել Ռուսաստանից: Այդ սահմանազատման համար որևէ քարտեզ չկա, համաձայնություն չկա: Եվ երրորդ կետը, եթե այդ ամենի շուրջ համաձայնության են գալիս, դա տարիների աշխատանք է: Ամբողջ սահմանի երկայնքով գալիս են համաձայնության, դրանից հետո սահմանագծում է իրականացվում: Այդ ամենը չի կատարվել, իսկ ՀՀ ղեկավարը ասում է՝ այդ հողերը պետք է հետ տանք»,-ասաց Օհանյանը: