Քաղաքական

09.04.2024 11:05


Արևմուտքի հատկացրած գումարն ուղղվելու է Հայաստանի հանձնմանը. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Արևմուտքի հատկացրած գումարն ուղղվելու է Հայաստանի հանձնմանը. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման արդյունքները։

«Ցավոք, մենք չգիտենք բրյուսելյան գագաթնաժողովի բոլոր նրբությունները, թե ինչ են այնտեղ պայմանավորվել եվրոպացի և ամերիկացի առաջնորդները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մանրամասները չգիտենք, բայց այն գումարները, որոնք հատկացվել են Հայաստանին, ապշեցնում են։ Դա հսկայական գումար է, և դրանք գնում են ոչ միայն որոշակի մարդկանց գրպանները, որոնք այսօր հանձնում են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ այդ գումարները գնում են նաև հաջորդ մեծ պատերազմին։ Հայաստանն այսօր տանում են բացարձակ նույն հետագիծը, որով նախկինում առաջնորդում էին Ուկրաինան։

Հայաստանն արդեն վերածվել Է Ուկրաինայի։ Այսօր փողը ծախսվելու է Ռուսաստանի նկատմամբ թշնամական միտք ստեղծելու և Հայաստանին զինելու համար։ Ինչպես նաև այդ գումարները գնալու են էլիտաներին, որոնք լուռ կհանձնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ռուբաևը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար այսօր գլխավոր նպատակն այն է, որ Հայաստանը պատերազմ սկսի Ադրբեջանի հետ։

«Դա առաջին հերթին։ Երկրորդ՝ նրանք ցանկանում են ցույց տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անարդյունավետությունը՝ որպես կառույց, որը տեսականորեն պետք է միջամտի։ Հայաստանն այսօր ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Իսկ այստեղ նրա գլխավոր դաշնակիցներն են Եվրոպան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս ամենն, իհարկե, չի կարող տագնապ չառաջացնել։ Ցավոք, այսօր Փաշինյանն ու իր վերնախավը պարզապես վաճառում են Հայաստանը»,-եզրափակել է Ռուբաևը։

Այս խորագրի վերջին նյութերը