Քաղաքական

14.11.2011 16:24


ՀՀԿ–ականները բացառում են Սերժ Սարգսյանի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների գնալը

ՀՀԿ–ականները բացառում են Սերժ Սարգսյանի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների գնալը

Այսօր Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը։ Տեսակետ կա, որ այս քայլը հնարավոր է պայմանավորված լինի արտահերթ նախագահական ընտրությունների գնալու Սերժ Սարգսյանի մտադրությամբ, որպեսզի իր հրաժարականից հետո երկրի դե յուրե ղեկավար մնա ոչ թե Հովիկ Աբրահամյանը, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, ՀՀԿ–ական պատգամավորները բացառել են արտահերթ ընտրությունները։

Դա նախ տրամաբանական չէ. դրա անհրաժեշտությունը չկա, դրա քաղաքական հիմքերն էլ չկան, ՀՀԿի գործունեության տրամաբանությանը չի համապատասխանում,–պնդել է Լեռնիկ Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով, որ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունները հերթական են լինելու։

Սերժ Սարգսյանն էլ այդպիսի տրամադրություն չունի. որևէ անգամ որևէ կարծիք չի արտահայտել։ ՀՀԿն գնում է հերթական ընտրությունների՝ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական,–ավելացրել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի մտադրության մասին խոսակցությունները համարել է հերյուրանք և ասեկոսե։

Այդպիսի բան չկա, ինչո՞ւ պետք է արտահերթ ընտրությունների գնանք։ Ի՞նչ է պատահել. ի՞նչ քաղաքական, սոցիալական հիմքեր կան, որ գնանք արտահերթ ընտրությունների,–ընդգծել է Հ. Հարությունյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հարցին պատասխանել է մեկ նախադասությամբ.

Դա ինչոր մեկի երազն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը