Լրահոս

09.04.2024 11:02

Հուշակոթողն անարգած քաղաքացին հայտնաբերվել է. «Ժողովուրդ»

Հուշակոթողն անարգած քաղաքացին հայտնաբերվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով:

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 31-ին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպին քրեաիրավական գնահատական տալու:

«Ազգամիջյան ատելություն հրահրելը և բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ահա, այս գրությունից մի քանի օր հետո իրավապահները հայտնաբերեցին այն կատարողին: Վերջինս 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել էին Բագրատաշենի անցակետից. նա ուզում էր դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել և տրորել էր Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել էր ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով և գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։