ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, և հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի նշանակում, կարող է տան, կարող է չտան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Երկրորդը, ինձ համար անհասկանալի է, թե ապրիլի 5-ի հանդիպումից սպասումներն ինչի համար էին, եւ երրորդը, երբ այդ հարցը քննարկվում է, մենք դա քննարկում ենք Հայաստանի տեսանկյունից, այսինքն մենք անվտանգություն ենք ուզում, ինչ-որ գումարներ ենք ուզում եւ այլն, իսկ ի՞նչ են իրենք մեզնից ուզում: Մենք դա չենք քննարկում, միակողմանի ենք աշխարհին նայում: Այ, եթե այդ հարցը քննարկենք, ամեն ինչ ավելի պարզ կլինի, կհասկանանք, թե այդ հանդիպումից առաջ ինչ քայլեր էր անում ՀՀ գործող կառավարությունը եւ ինչի համար: Ի՞նչ են ուզում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Հայաստանից: Նրանք ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը, Թուրքիայով դեպի Միջին Ասիա, այսինքն թուրքական աշխարհ: Եթե ուշադրություն դարձնեք, իրենց հայտարարության մեջ դա կարող եք գտնել: Դրա համար պետք է, որ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, ապրիլի 5-ի հանդիպումից առաջ Հայաստանն ինչ-որ քայլեր է կատարել՝ ՀԱՊԿ անդամության սառեցում, Սոլովյովի հաղորդումների փակում, ռուսական սահմանապահներից «Զվարթնոցից» հանում. «Նաեւ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել, որտեղ բազմաթիվ հակառուսական հայտարարություններ էին հնչում: Այսինքն ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն մեզնից պահանջում են կոնկրետ քայլեր: Հիմնական քայլը ՌԴ-ի հետ խզել հարաբերությունները եւ զորքերը հանել: Գործող կառավարությունը դա չի կարողանում անել, երկրորդ, հասկանում է, որ հզոր տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից: Եթե այդ տնտեսական կապերը խզվեն, ՀՀ տնտեսությունը կփլուզվի եւ հաջորդ օրը իրենք կկորցնեն իշխանությունը: Դրա համար հիմնական շեշտը դրվում էր տնտեսական դիվերսիֆիկացիայի վրա: Այսինքն ԵՄ-ն ինչ-որ քայլեր էր անում այդ կախվածությունը ինչ-որ ձեւով նվազի»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նա նկատեց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հիմար չեն, նրանք գիտեն, որ ՀՀ վարչապետը ստախոս է եւ ՀՀ-ի կողմից այն քայլերը, որոնք կատարվում են, իրականում ոչինչ չեն նշանակում. «Իրենք կոնկրետ քայլեր են ուզում, ասում են՝ եթե դու կոնկրետ քայլեր կանես, մենք քեզ ավելի կոնկրետ եւ ավելի մեծ գումար կտանք: Եթե չես անում, գինը սա է, այսքան կխոստանանք, հետո կարող է տանք կամ չտանք»,-ասաց նա: