Պետք է կատարվեր այն, ինչին մենք ծանոթ ենք արդեն 20 տարի: Պետական մեքենայի ապօրինություններ, տարբեր բնակավայրերից նախապես գրանցված անձանց քվեարկում, լցոնումներ, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց «հավաքում» և վերջապես` հաշվարկի ժամանակ սխալ թվերի ներկայացում:
ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի հաղթանակն, առաջին հերթին, նշակալից էր այն իմաստով, որ ճիշտ աշխատանքի և ամենակարևորը, ժողովրդի աջակցության դեպքում ընտրակեղծիքների մեխանզիմը կարելի է կանգնենցել. անցնցում, անարյուն, խաղաղ և վերջնական:
Իշխանությունը Իջևանում բոլոր հնարավոր կեղծիքները փորձել է իրականացնել: Չի ստացվել: ԲՀԿ-ական թեկնածուն հաղթել է ակնհայտ առավելությամբ:
Արժե կետ առ կետ ամրագրել, թե քաղաքական իմաստով իրականում ինչ է կատարվել Իջևանում և ինչ են նշանակում քաղաքապետի ընտրության արդյունքները.
1.Խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն պարտվում է:
2.Հաղթանակը հնարավոր եղավ Ճիշտ աշխատանքի շնորհիվ: ԲՀԿ-ին աջակցեցին ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն:
3.Հաղթանակը հնարավոր եղավ ժողովրդի աջակցության և ակտիվության շնորհիվ: Երբ սկսեցին «հավաքել» ԲՀԿ-ական վստահված անձանց, Իջևանում արագորեն այդ լուրը տարածվեց: Բեկումը տեղի է ունեցել հենց այդ պահից. նույնիսկ այդ հազարավոր մարդիկ, որոնք չէին պատրաստվում գնալ քվեարկության, ի պաշտպանություն և ի համերաշխություն ԲՀԿ-ի դուրս են եկել տնից ու գնացել քվեարկելու: Հենց այստեղ է կանգնել պետական ընտրակեղծիքների մեքենան: Նույնիսկ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կույրերն ու այլ օգնության կարիք ունեցող մարդիկ ստիպել են իրենց հարազատներին իրենց տանել քվեարկության:
4.Մարդիկ այլևս չեն հանդուրժում անարդարություն ու կեղծիքներ: Հայ ընտրողը համերաշխություն ցուցաբերեց կոնկրետ քաղաքական ուժի:
5.Ժողովրդի մակարդակով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համակիրները ոչ մի խնդիր չունեն: Նրանք ունեն շատ նորմալ հարաբերություններ ու այս ընտրություններից հետո ենթադրաբար հարաբերություններն է՛լ ավելի են լավանելու:
6.Գ. Ծառուկյանն անձամբ չի ժամանել Իջևան, չի մասնակցել նախընտրական հանրահավաքին: Նույնիսկ այդ պարագայում նրա հեռակա աջակցությունը բավարար էր: Իջևանցիները ոգևորված ասում էին, եթե Ծառուկյանը գար միանգամից Դիլիջանն էր կվերցնեինք:
7.Այս իշխանության վարած տնտեսական սոցիալական քաղաքականությունը բերել է նախաբունտային վիճակի: Ետդարձի կետն արդեն անցել ենք:
8.Գ. Ծառուկյանը դառնում է ոչ միայն ուժեղ, այլև կոնկրետ հաղթող քաղաքական գործիչ:
9.ՀՀԿ-ական թեկնածու Վարուժան Ներսիսյանը նորմալ գործունյա մարդու համբավ ունի ու մեղավոր չէ իր պարտության մեջ: Խնդիրը գործող նախագահն ու նրա վարչապետն են, նրանց վարած քաղաքականությունը: ՀՀԿ-ն դառնում է պատանդ` խորտակվող նավում:
10.Երկրում սկսվում է նոր փուլ` «բոլորն ընդդեմ գործող իշխանության» կարգախոսով:
Ինչ է կատարվել Իջևանում