Մեկնաբանություն

08.04.2024 16:59


Ինչից է ոգևորված Արարատ/Arabat Միրզոյանը

Ինչից է ոգևորված Արարատ/Arabat Միրզոյանը

Բրյուսելում լեռը մուկ ծնեց։ Նիկոլենք պողոսների վրա ուզում էին ԵՄ–ԱՄՆ–ՀՀ հանդիպումը ներկայացնել որպես դարակազմիկ։ Իրենց դրածոներով, ֆեյքերով տարածում էին, թե, իբր, Նիկոլը Բրյուսելից անվտանգություն ու փող է բերելու։ Ո՛չ մեկը բերեց, ո՛չ մյուսը։ 270 միլիոն եվրոն ու 65 միլիոն դոլարը աշխարհքաղաքական մարմնավաճառության թեյավճար էին։ Ընդամենը։

Արարատ/Arabat Միրզոյանը Հ1–ի եթերում փորձում էր համոզել, որ ամեն ինչ կարգին է ու ամեն ինչ դեռ առջևում է, բայց ստացվեց ինչպես միշտ։

Նիկոլի արտգործնախարարը խոստովանեց, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ ՀՀ–ի վրա։ Ասում է՝ Ադրբեջանի հետ ահագին փոխըմբռնում կա, պարզապես մի երկու հարցով ընդհանուր հայտարար չկա։ Այդ հարցերն են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը և կոմունիկացիաները։

Փաստորեն, Արարատ/Arabat–ը խոստովանում է, որ իրենց կողմից թափահարվող Ալմա–Աթիի հռչակագիրն անգամ Ալիևը հիմք չի ընդունում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության մասով։ Նաև՝ Զանգեզուրի միջանցք կոչվածն է պահանջում։ Բա էլ ո՞ր հարցում է փոխըմբռնումը։ Հայաստանի տարածքները հանձնելո՞ւ։ Ինչի՞ց է ոգևորված խոսում Արարատ/Arabat–ը։ Միգուցե 270 միլիոնից իրե՞ն էլ է փայ հասնելու ու դրա՞ համար է ոգևորված վազել Հ1–ի եթեր։ «Հերձումը» ցույց կտա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը