Լրահոս

08.04.2024 16:05

Երևանում՝ Մետրոյի Դեպոյի հարևանությամբ, հայտնաբերվել է զինամթերքով պոլիէթիլենային տոպրակ

Երևանում՝ Մետրոյի Դեպոյի հարևանությամբ, հայտնաբերվել է զինամթերքով պոլիէթիլենային տոպրակ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակ:Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։

Աղբյուրը հայտնում է, որ զինամթերքը հայտնաբերվել է Արտաշիսյան 87/1 հասցեի մոտ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։