Քաղաքական

07.04.2024 18:24


Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը (լուսանկար)

Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը (լուսանկար)

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

002.jpg (245 KB)

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Այս խորագրի վերջին նյութերը