Լրահոս

07.04.2024 18:19

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ

Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում էինք:

Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:

Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն:

Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային- հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։

Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։

Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա:

Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.

-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում,

-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,

-աշխատանք միջազգային հարթակներում,

-մարզային հանդիպումների շարք,

- անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,

- համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։

Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։