Լրահոս

14.11.2011 15:07


Լավրով. «ՄԱԳԱՏԷ–ն պետք է ներկայացնի իր զեկույցի տեղեկատու աղբյուր դարձած երկրների անունները»

Լավրով. «ՄԱԳԱՏԷ–ն պետք է ներկայացնի իր զեկույցի տեղեկատու աղբյուր դարձած երկրների անունները»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պետք է ներկայացնի այն երկրների անունները, որոնք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զեկույցի համար տեղեկատվություն են տրամադրել։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Բացի այդ, Լավրովն ընդգծել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները սպառված են, խնդիրը պետք է լուծել դիվանագիտական միջոցներով ու «վեցնյակի» շրջանակներում։

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ–ի հիշյալ զեկույցում նշվում էր, որ Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում գոյություն ունի միջուկային զենք ստեղծելու միտում, և Իրանն ունի համապատասխան ծրագիր։

Այս խորագրի վերջին նյութերը