Կարծիք

06.04.2024 14:13


Ապրիլի 5-ից հետո Հայաստանին սպասում են նոր պատերազմ Ադրբեջանի հետ և նոր տարածքային ու մարդկային կորուստներ

Ապրիլի 5-ից հետո Հայաստանին սպասում են նոր պատերազմ Ադրբեջանի հետ և նոր տարածքային ու մարդկային կորուստներ

Չարաբաստիկ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո, տարածաշրջանի երկրները իրենց բացահայտ բացասական գնահատականներով հանդես եկան: Փաստորեն,Նիկոլ Փաշինյանն իր ընտանեական բիզնես շահերի համար պատրասատվում է նոր զոհեր և տարածքային կորուստներ բերել Հայաստանի գլխին:

Իսկ մինչ այդ, Տավուշի գյուղերի շուրջ աղմուկը անհրաժեշտ էր Փաշինյանին և Սիմոնյանին, որպեսզի այս սպասվելիք պատերազմի հետևանքները գցեն Ռուսաստանի և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների վրա:

Այս հանցավոր բանդան, Արցախի փաստացի վաճառքից հետո,անցել է Հայաստանի տարածքների մաս-մաս վաճառքին, պաշտոնական ընդդիմության ստոիկ լռության պայմաններում:

Փաշինյանի համար արդեն մեկ կամ հազար հանցանք գործելը դարձել է տեխնիկայի հարց: Նա գիտի, որ իր հանցանքների համար այլևս որևէ փրկություն չկա, և քանի որ այդպես է, նա փորձում է վերջին շանսն օգտագործել, որպեսզի հետագայում իր արևմտյան տերերը գնահատեն իր քայլերը Ռուսաստանի դեմ և երաշխավորված հնարավորություն տան՝ ճողոպրել իր նախկին Հայրենիքից:

Իսկ ի՞նչ են մտածում Փաշինյանի այսօրվա թիմակիցները: Բոլորն ունե՞ն իրենց գրպաններում «գրին քարտեր», կարծում ենք, որ՝ ոչ: Իսկ եթե մտածում են, թե Փաշինյանի ճողոպրելուց հետո, նրանց կհաջողվի լեզու գտնել ապագա իշխանության հետ, ապա չարաչար սխալվում են:

Ի տարբերություն նախկին իշխանության, սրանց հանցանքները անդառնալի բնույթի են և ուրեմն, վաղեմության ժամկետ չի լինելու իրենց համար:

Իրենց փրկության միակ երաշխիքը կարող է լինել այն, որ այսօր իրենց քայլերով ցույց տան, որ համամիտ չեն Փաշինյանի ընտանեկան բիզնես շահերի դիմաց զոհաբերել Հայաստանի շահերը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը