Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան կոչ է անում Երեւանին թույլ չտալ, որ Արեւմուտքն իրեն խաբի եւ Հայաստանին տանի սխալ ճանապարհով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հորդորում ենք Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»,-ընդգծել են գերատեսչությունում։
«Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ,-ասվում է հայտարարության մեջ,-Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը կարող է հանգեցնել ամենաբացասական հետեւանքների։
Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։
«Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմաբազան և սահմանապահներին»,-ասվում է գերատեսչությունում։

Աղբյուրը՝ tert.am