Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Չինարիի և Վերին Շորժայի հատվածներում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։