Բրյուսելում քննարկվում է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը. Բենիամին Մաթևոսյան
Այսօր Բրյուսելում գուցե լինելու է այն, ինչ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում եղավ Արցախի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենի և Փաշինյանի հանդիպմանը:
«Բրյուսելում քննարկվում է Հայաստանի ապագա կարգավիճակը՝ լինել-չլինելու հարց է քննարկվում: Մնացած բոլոր խոսակցությունները ծխածածկույթ են: Մանկապարտեզի մակարդակի խոսակցություններ են, որ տնտեսական շահ և տնտեսական հարցեր են միայն քննարկվելու, քանի որ տնտեսությունն առանց քաղաքականության չի լինում: Ցանկացած քննարկվող տնտեսական հարց քաղաքական աստառ է դառնալու ՀՀ-ի համար, եթե, իհարկե, պահպանվի Հայաստանը»,-նշեց մեր զրուցակիցը:
Մաթևոսյանի խոսքով՝ հիմա լինելուց 5 պակաս իրավիճակում ենք: Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, գլոբալ առումով, սկսվել է նույն գործընթացներից:
«Մարդկանց կարող է դուր չգալ, բայց մենք քարտեզը չենք կարող չեղարկել: Այս տարածքները ՌԴ-ի մեր գործընկերներն ընկալում են, որպես իրենց ռազմավարական սահմաններ: Ռուսաստանի խնդիրը ՆԱՏՕ-ի հետ հիմա կայանում է հետևյալում, որ ՆԱՏՕ-ին ասում են, որ դուք ձեր ենթակառուցվածքներն ու քաղաքական ներկայությունը բերել եք ոչ թե մեր ռազմավարական սահմանների մոտ, այլ մտցրել եք մեր ռազմավարական սահմաններից ներս, ինչը վտանգ է ներկայացնում իրենց համար:
Ուկրաինայի պատերազմը հենց դրա մասին է, այլ ոչ թե, որ Պուտինն ուզում է ԽՍՀՄ սահմանները վերականգնել: Միայն անմեղսունակները կարող են այդպես մտածել: Հատվել են Ռուսաստանի ռազմավարական սահմանները և հատելով դրանք Ուկրաինայում Արևմուտքը հիմա պարտվում է»,-ընդգծեց քաղաքագետը:
Ապա` հավելեց. «ՀՀ ԱԺ-ում փորձագետ կոչվող անձն ասում է, որ Ուկրաինան ջարդել է Ռուսաստանի ատամները մարտի ճակատում, միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասում է, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմի հնարավոր սցենարը Ուկրաինայի պարտությունն է:
Հյուսիսատլանտյան դաշինքը խնդիր ունի Ռուսաստանից ռևանշ վերցնելու այդ խայտառակության համար, որովհետև հակառուսական պրոյեկտն Ուկրաինայում ձախողվեց, այն տեղերից մեկը, որտեղ փորձելու են հնարավոր ռևանշ վերցնել Հայաստանն է:
Մենք մեր ձեռքով դառնում ենք գործիք Արևմուտքի ռևանշի համար դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանը նույն նշանակությունը չունի Արևմուտքի և Ռուսաստանի համար, ինչպես Ուկրաինան: Այդքան գումար ներդրեցին Ուկրաինայի մեջ ու պարտվեցին, իսկ մեր հետ կատարվողի հետևանքների մասին ինչ-որ մեկը մտածե՞լ է, քննարկե՞լ է: Նորից կասեմ՝ լինել-չլինելու վիճակում ենք հիմա»։