Մեկնաբանություն

05.04.2024 13:46


Ինչու է «ուժեղանում» դրամը և ինչ հետևանքների դա կարող է բերել

Ինչու է «ուժեղանում» դրամը և ինչ հետևանքների դա կարող է բերել

Վերջին օրերին արձանագրվում է դրամի «ուժեղացում» միջազգային արտարժույթների, մասնավորապես՝ դոլարի նկատմամբ։ 1 դոլարի դիմաց 405 դրամ փոխարժեքն այժմ տատանվում է 388–ի սահմաններում։ Այսինքն՝ մոտ 5 տոկոսով դրամն «ուժեղացել» է։

Դրամի «ուժեղացման» ներքին պատճառները չեն երևում։ Եթե առաջ հիմնականում ռուս ռելոկանտների ու զուգահեռ արտահանման շնորհիվ հսկայանական արտարժութային մուտքեր էին արձանագրվում, ինչն ազդում էր փոխարժեքի վրա և դրամն «ուժեղանում» էր, ապա այժմ նման պատկեր չկա։ Ներքին տնտեսական կյանքում որևէ կտրուկ տեղաշարժ ևս չի եղել։ Դա նշանակում է, որ մեր տնտեսության մեջ քաղաքական, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական փող է մտել, ինչն էլ հանգեցրել է փոխարժեքի փոփոխությանը։ Համենայնդեպս այս առումով կան ողջամիտ կասկածներ։ Հայաստանը հակառուսական ու հակաիրանական պոլիգոնի վերածելու համար Արևմուտքը փող է ծախսում ու դրամական մուտքեր ապահովում, ինչն էլ անդրադառնում է փոխարժեքի վրա։

Դրամի «ուժեղացման» հետևանքներն ակնհայտորեն ազդելու են մեր տնտեսության արտահանելի հատվածի վրա։ Այն իր ազդեցությունն է ունենալու նաև արտարժույթով եկամուտ ստացողների, հատկապես «այթի» ոլորտի ներկայացուցիչների վրա։

Դրամի «ուժեղացումը» խփում է նաև զբոսաշրջության ոլորտին։ Ներքին արտահանումը թանկանում է, ինչը չի կարող գրավիչ լինել։

Այս պայմաններում Կենտրոնական բանկը պետք է միջամտի, եթե, իհարկե, այլ նպատակներ չի հետապնդում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը