Սկանդա՞լ. ի՞նչ քարտեզ էր հրապարակել Ալեն Սիմոնյանը, ինչո՞ւ է փոխել և ո՞ւմ ցուցումով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում քարտեզ է հրապարակել և գրել. «ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա! Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է: Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին: Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:
Ուսումնասիրելով, սակայն, Ալեն Սիմոնյանի գրառման արձագանքերը, խիստ ուշագրավ պատկեր է ստացվում:
Հայաստանի ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, նախ հրապարակում է բրիտանական հանրագիտարանում 1998 թվականին հրապարակված քարտեզ՝ անգլալեզու:
Հրապարակումից հետո ադրբեջանական տելեգրամյան ալիքները Ալեն Սիմոնյանին «հուշում են», որ սխալ քարտեզ է հրապարակել և ճիշտ կանի՝ փոխի: Րոպեներ հետո, արդեն, Հայաստանի ԱԺ նախագահը իրոք փոխում է իր հրապարակած քարտեզը և փոխարենը նոր քարտեզի լուսանկար է հրապարակում (ՄԱԿ-ի 2013 թվականի), որտեղ արդեն Տիգրանաշենը ադրբեջանական անվանումով է:
Կատարվածից հարցեր են առաջանում․ ադրբեջանցիներն տեղյա՞կ էին որ Ալեն Սիմոնյանը պետք է «ՀՀ հստակ քարտեզ» հրապարակեր, արդյոք իրենց «հուշումո՞վ» փոխեց «հստակ» քարտեզը 2013թ․ քարտեզով, ո՞վ է որոշել (որոշում), թե ինչ քարտեզ հրապարակի Ալեն Սիմոնյանը: Կամ էլ, գուցե, նրանք էլ ուղարկում են իրենց հուշած քարտեզը: Գուցե ԱԱԾ զբաղվելո՞ւ հարց է։

Աղբյուրը՝ yerevan.today