Լրահոս

14.11.2011 13:16


Անդրեյ Արեշև. «Հայկական կողմի վրա ԼՂ հարցով ճնշումներն անիրականանալի են»

«ԼՂ հարցը Մոսկվայի և Բաքվի միջև առևտրի առարկա չի կարող հանդիսանալ: Հնարավոր է` ոմանք կցանկանային, որ այդպես լիներ, բայց դա այդպես չէ։  Հայկական կողմի վրա ԼՂ հարցով ճնշումներն, այլ շահեր ապահովելու նպատակով, անիրականանալի են»,- այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք է հայտնել  Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Ինչ վերաբերում է Պուտինի նախագահության շրջանում ԼՂ կարգավորման գործընթացում ՌԴ միջնորդական դերի պահպանմանը, փորձագետն ասել է. «Բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, անշուշտ, կշարունակվի, իսկ Ռուսաստանի հետագա ակտիվ քաղաքականությունը չէր վնասի այս հարցում: Որքան ուժեղ լինեն Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, այնքան Լեռնային Ղարաբաղը երաշխավորված կլինի ռազմական գործողությունների բռնկումից»։

Այս խորագրի վերջին նյութերը