Թուրքիայի նախագահ. «Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կգնա Ադրբեջանի օգտին»
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Չեխիայի իր գործընկեր Վացլավ Կլաուսի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է շահավետ լինել Ադրբեջանի համար։ Գյուլը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ժամանակին իր երկիրը փակել է հայ-թուրքական սահմանը, որպեսզի ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանին ցույց տա իր համերաշխությունը։