Լրահոս

14.11.2011 13:04


Քեթրին Էշթոնը կհանդիպի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հետ

Նոյեմբերի 15-ին մեկնարկում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցը։ Էշթոնը նախ կայցելի Բաքու, այնուհետև՝ Թբիլիսի, և վերջում՝ Երևան։ Հարավկովկասյան երկրների նախագահների հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաև հակամարտությունների կարգավորման գործընթացներում Եվրամիության դերակատարությունը մեծացնելու հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը մերժել է, Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առաջարկը:

Այս խորագրի վերջին նյութերը