Լրահոս

03.04.2024 07:42

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու իտալացի զբոսաշրջիկի Suzuki-ն․ 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու իտալացի զբոսաշրջիկի Suzuki-ն․ 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արայիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Էլիսա Պոլինտեի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Suzuki»-ն կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բետոնե արգելապատնեշը, մոտ 12 մ բարձրությունից ընկել և մոտ 100 մ՝ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ա․ Սարգսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

«Mercedes»-ի վարորդը ասում էր, որ ինքը փրկվել է, քանի որ ամրագոտին կապած է եղել և, եթե այդպես չլիներ, հնարավոր է՝ նա ավտոմեքենայից դուրս շպրտվեր։

Վարորդներից Ա․ Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության շուկայի պատասխանատու, իսկ «Suzuki»-ի վարորդը զբոսաշրջիկ է, նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը նույնպես Իտալիայի Հանրապետության քաղաքացի է և զբոսաշրջիկ։ Ավտոմեքենան էլ վարձույթով են վերցրել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։