Լրահոս

02.04.2024 15:30

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ներքին Չարբախի գերեզմանատանը. հորեղբոր տղաների միջև տեղի ունեցած կռվի հետևանքով կա վիրավոր

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ներքին Չարբախի գերեզմանատանը. հորեղբոր տղաների միջև տեղի ունեցած կռվի հետևանքով կա վիրավոր

Մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին մուտք գործել գերազմանատուն և նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, ով վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ ծեծի հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը Սուրեն Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր՝ Դավիթ Գ.-ի և նրա որդիների՝ Մհեր Գ.-ի ու Նարեկ Գ.-ի հետ, որի ժամանակ Սուրեն Գ.-ն բենզինով շիշը փորձել է լցնել Մհեր Գ-ի վրա և փայտով հարվածել է Նարեկ Գ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։