Լրահոս

14.11.2011 12:31


Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և հեռացավ դահլիճից

Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և հեռացավ դահլիճից

Հենց նոր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց։ Նա լիազորությունները վաղաժամ վայր դնելու իր որոշումը պատճառաբանել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար նշանակվելով և ընտրությունները նախապատրաստելու միտումով։

Հ. Աբրահամյանը ընդգծել է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, որը կազմակերպելն ու անցկացնելը բոլորի և հատկապես իշխանությունների պատվի գործն է։

–Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետևանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը։ Իշխանությունները բազմիցս են ներկայացրել ազատ և արդար ընտրրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք և հաստատակամություն,–ԱԺ ամբիոնից հայտարարել է Հ. Աբրահամյանը։

Ելույթից հետո նա մի քանի վայրկյան նստել է ԱԺ նախագահի աթոռին, հավաքել իր սեղանին դրված թղթերը և հեռացել դահլիճից։

Ի դեպ, ԱԺ այս նիստին ներկա էին անգամ այնպիսի պատգամավորներ, որոնց խորհրդարանում տեսնելը հազվագյուտ երևույթ է։ Մասնավորապես, օրինակ, երկար դադարից հետո ԱԺ է եկել նաև ՀՖՖ նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով բազմիցս հայտարարել է, որ խորհրդարանն իր տեղը չէ և այլևս չի պատրաստվում լինել այնտեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը