Քաղաքական

02.04.2024 11:51


ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան

ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան

Ներքին քաղաքական ուղենիշների փոփոխությունը և Մոսկվայի հետ հարաբերությունների ոչնչացումը կհանգեցնեն Հայաստանի համար ամենալուրջ խնդիրների, մասնավորապես, տնտեսական և անվտանգային ոլորտներում, ասել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանի համար Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հիմնական գործընկերներն են, բայց դա չի նշանակում արտաքին քաղաքականության շրջադարձ։ Նա հավելել էր, որ Հայաստանը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, երկիրը արդեն ունի համագործակցություն կազմակերպության հետ։

«Ես կտրականապես դեմ եմ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշների փոփոխությանը. Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ։

Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանությունների մտադրություններին, ապա բազմիցս արտահայտվել եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհն առաջին հերթին կվնասի Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով»,-ասել է Արեգնազ Մանուկյանը «ՌԻԱ Նովոստիին»։

«Իսկ եթե սրան գումարենք անվտանգային հարցերը, ապա միանշանակ կարող ենք ասել, որ նման շրջադարձի դեպքում մեր երկիրը կկանգնի շատ լուրջ խնդիրների առջև՝ միաժամանակ մի քանի ուղղություններով»,-շեշտեց նա։

***

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ հեռանկարում ԵՄ-ում չի տեսնում Հայաստանը, առավել ևս, որ այնտեղ այս երկրին չեն սպասում։

«Միանշանակ ո՛չ, քանի որ անհնար է միաժամանակ լինել երկու իրարամերժ դաշինքներում։ Ավելին, նրանք մեզ այնտեղ չեն սպասում։ Մենք չպետք է դառնանք երկրորդ Ուկրաինա։

Իմ դիրքորոշումն ակտիվ համագործակցությունն է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-ասել է Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ապագայում Հայաստանը տեսնո՞ւմ է ԵՄ-ում։

Նրա խոսքով՝ Երևանը պետք է զարգացնի իր հարաբերությունները նաև այլ երկրների ու միությունների հետ։

«Բայց մեր հիմնական տեղը վերը նշված կազմակերպություններն են»,-հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը