Լրահոս

02.04.2024 11:20

Անչափահասները կրկին իրար են ծեծել

Անչափահասները կրկին իրար են ծեծել

Մարտի 29-ին ծեկռտուք է եղել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել է, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ․-ն և 17-ամյա Վ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ․-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ․-ն և մյուս Վ․ Բ․-ն հարազատ եղբայրներ են։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։