«Սա շատ վտանգավոր է». Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական խաղի առարկա է դառնում
Ռուսաստանն ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այսպես, Lenta.ru-ի հետ զրույցում նա մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին։
«Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում դառնում է աշխարհաքաղաքական խաղի առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով։ Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,-ասել է Կարասինը:
Ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ երկիրն ընտրել է ժողովրդավարության ուղին, ուստի ձգտում է ամրապնդել համապատասխան ինստիտուտները։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Երևանի հիմնական գործընկերներն են։

Աղբյուրը՝ news.am