ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը, ՌԲԿ-ին ասել են կազմակերպությունում։
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չէր բացառել, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե կազմակերպությունը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
Կազմակերպությունում նշել են, որ պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավական բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ:
«Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորվել է Հայաստանի և նրա հարևանների միջև»,-ասել են կազմակերպությունում։